Հավայան կղզիներում կարող են օրինականացնել մարմնավաճառությունը, հայտնում է ABCnews-ը: Օրենսդիրները կարող են ապաքրեականացնել մարմնավաճառությունը, եթե ընդունվի համապատասխան օրինագիծը, որն օրինականացնում է սեքս ծառայությունները եւ կավատությունը:
Բացի այդ, օրինագիծը կչեղարկի ոստիկանների համար քննության ժամանակ մարմնավաճառների հետ քնելու արգելքը:
Միաժամանակ տեղի իրավապաշտպանները կարծում են, որ օրինագիծն ընդունելու դեպքում դա կբարդացնի ոստիկանության աշխատանքը, քանի որ դժվար կդառնա ապացուցել բռնության գործադրման փաստը:




























