Չինաստանում վերջին 2 տարիներին կառուցվել եւ վերանորոգվել է 50916 հանրային զուգարան, ինչը կազմում է «Զուգարանային հեղափոխություն» եռամյա ծրագրի 89.33 տոկոսը: Այս մասին հայտնել է Չինաստանի զբոսաշրջության պետական վարչության ղեկավար Լի Ցզինցզաոն, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Լի Ցզինցզաոն նշել է, որ Չինաստանում զուգարանների հետ կապված վիճակը բարելավվել է ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական առումով: Զուգարանների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներն ընթանում են ազգային ստանդարտներին համապատասխան, ըստ որոնց, հասարակական զուգարանները պետք է բավարար քանակությամբ հասանելի լինեն, պահպանվեն մաքուր վիճակում եւ լինեն անվճար:
Լի Ցզինցզաոն հայտնել է, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ զգալի պակասել են զբոսաշրջիկների բողոքները:




























