Իսպանիայում տեղական Gik ընկերությանն արգելել են կապույտ գինի վաճառել՝ դրա գույնն անբնական համարելու պատճառով: Իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ անցյալ տարի մեծ աղմուկ հանած խմիչքն այլեւս չի կարող վաճառվել կամ տեղ գտնել այլ գինիների կողքին: Նրանց կարծիքով այդ մթերքը պետք է պիտակավորված լինի որպես «գինու հիմքով խմիչք» եւ ոչ թե համարվի գինի: Տեղի դատարանը վճռել է, որ Իսպանիայում հաստատված 17 գինեգործական կարգերից ոչ մեկը կապույտ գինի չի ենթադրում, հայտնում է Kedem-ը:
Խմիչքի հեղինակներն այդ արգելքն անհեթեթ են համարում, քանի որ գինին 100-տոկոսանոց խաղողի արտադրանք է, իսկ նման գույնը խաղողի կաշվի բնական պիգմենտների եւ բնական ինդիգո ներկի խառնուրդի հետեւանք է:




























