2017 թվականի նոր թրենդը մանուշակագույն մրգերն ու բանջարեղենն են: Այս մասին նշված է ամերիկյան Whole Foods սուպերմարկետի ամենամյա զեկույցում, որը մասնագիտանում է առանց հավելումների առողջ մթերքի գործում:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ մանուշակագույն մթերքները մեծ պահանջարկ ունեն իրենց առողջության մասին հոգ տանող սպառողների կողմից, քանի որ վառ գույնը մատնանշում է մեծ քանակությամբ օգտակար հակաօքսիդանտների պարունակության մասին:
Ըստ Kedem-ի՝ այդ մթերքների թվում են բազուկը, սմբուկը, մոշը, թուզը, կարմիր կաղամբը, մանուշակագույն ծաղկակաղամբը, մանուշակագույն կարտոֆիլը, ստեպղինը, մանուշակագույն եգիպտացորենը եւ այլն: Օրինակ՝ բազուկը նվազագույն քանակությամբ ճարպեր է պարունակում եւ հարուստ է վիտամիններով, հանքանյութերով եւ հակաօքսիդանտներով, սմբուկն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու կարգավորել քաշը, իսկ մոշը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ֆլավանոիդներ ու C վիտամին է պարունակում:




























