ԱՄՆ արդարադատության նախարարությունն աջակցել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին։ Washington Post-ի փոխանցմամբ, որը վկայակոչում է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքարկման տեքստը, Սիեթլում դատարանի որոշումը, որով դադարեցվում էր երկրի նախագահի՝ ներգաղթի վերաբերյալ հրամանագրի գործողությունը, ուղղակի վնս է հասցնում հասարակությանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով դադարեցվում է փախստականների ընդունումը 120 օրով, նաեւ անորոշ ժամանակով արգելում է Սիրիայից փախստականների ընդունումը, խստացնում է ԱՄՆ մուտքի կանոնները, ինչպես նաեւ 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքի թույլտվությունը Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի եւ Սոմալիի քաղաքացիների համար։

Փետրվարի 3-ի երեկոյան Սիեթլում դաշնային դատավոր Ջեյմս Ռոբերտը րոշում է կայացրել ողջ երկրի տարածքում մասնակիորեն դադարեցնել նախագահի հրամանագրի կատարումը։