ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դուր է գալիս երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինքը նույնպես լավ է վերաբերվում նրան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox News-ը:

«Չգիտեմ, նա խոստովանո՞ւմ է, դա, բայց ես դուր եմ գալիս նրան»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը եւ հավելել. «Նա նույնպես ինձ դուր է գալիս, ես զգում եմ դա»:

Ամեն դեպքում, Թրամփը խոստովանել է, որ նախկինում ինքն ու Օբաման «իրար մասին սարսափելի բաներ են ասել»: «Զարմանալի բան է քաղաքականությունը»,- ամփոփել է Թրամփտ:

Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ հաճույք է ստացել Դոնալդ Թրամփի հետ զրույցից, որն ունեցել են նախագահական ընտրություններում վերջինի հաղթանակից հետո: