Սիրիայում հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են շարունակվել Աստանայի ձեւաչափով։ Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը։

«Այս պահին շատ վաղ է խոսել Աստանայի արդյունքներից, առաջին տպավորությունը դրական էր, քանի որ խոսքը Սիրիայի, սիրիացիների միասնության սկզբունքի մասին է, որոնք իրենք են որոշում իր ապագան։ Ինչպե՞ս կարելի է իրագործել կոմյունիկեն։ Դա հարց է, եւ ես կարծում եմ, որ մեզ սպասում է «Աստանա 2» եւ այլն»,– ասել է Ասադը։

Աստանայում երկուշաբթի կայացել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի օպերատիվ խմբերի համատեղ նիստը։

Սիրիայում  հրադադարի  ռեժիմի  պահպանման վերահսկման համար եռակողմ մեխանիզմի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Աստանայում երաշխավոր երկրների միջեւ՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա։