«Ալյանս» կուսակցությունից հեռացված, առանձնապես խոշոր չափի խարդախության համար դատապարտված Սարգիս Հարությունյանը այսօր առավոտյան ձերբակալվել է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Այլանս» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ Սարգիս Հարությունյանի նկատմամբ կայացվել է չորս տարվա ազատազրկման դատավճիռ, սակայն նա գտնվում է ազատության մեջ:
Ավելի վաղ՝ հունվարի 17-ին, «Ալյանս» կուսակցության մամուլի գրասենյակից տարածել էին հաղորդագրություն, որում նշվում է, որ Սարգիս Հարությունյանը խոչնդոտում է կուսակցության բնական գործունեությունը, պառակտիչ գործողություններ է ձեռնարկում, զրպարտում կուսակիցներին, պահանջելով, որ կուսակցությունը փոխի ընդդիմադիր քաղաքական կուրսը եւ իշխանություններից խնդրի չեղարկել օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Ըստ հաղորդագրության՝ տարիներ առաջ Սարգիս Հարությունյանը խարդախության համար դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, սակայն դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել միայն 2016 վերջին:


























