ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի հետ գործեր չի վարում։
«Ես չեմ ճանաչում Պուտինին, ես Ռուսաստանում գործեր չունեմ եւ ինձ ատողները խելքները թռցնում են։ Ընդ որում (նախկին նախագահ Բարաք) Օբաման կարող է գործարք կնքել «համար մեկ ահաբեկիչ» Իրանի հետ, ապա ոչ մի խնդիր»,– գրել է Թրամփը Twitter–ում։
I don't know Putin, have no deals in Russia, and the haters are going crazy - yet Obama can make a deal with Iran, #1 in terror, no problem!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 7, 2017



























