Հնդկաստանում 18–ամյա երիտասարդը ցանկացել է համբուրել կոբրային ավելի ազդեցիկ լուսանկար անելու համար, սակայն այդ համբույրը Սոմնատա Մհաթրայի համար մահացու էր, գրում է The Mirror–ը։

Երիտասարդը որպես կամավոր աշխատում էր թունավոր սողունների որսի եւ փրկության ծառայությունում։ Սոմնատը պետք է բաց թողեր կոմբրային անվտանգ վայրում, սակայն որոշել էր համբուրել կոբրայի գլուխը՝ ազդեցիկ նկար ստանալու համար։ Կոբրան անսպասելի խայթել է երիտասարդին կրծքավանդակի մասում։ Հիվանդաանոցում 5 օր կյանքի համար պայքարելուց հետո Սոմնատը մահացել է։