Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին պատգամավորներին կոչ է արել խորհրդարանում ելույթ ունենալ բացառապես ուկրաիներեն, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»–ն։

Սկզբում պատգամավորը նկատողություն է արել «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ Նատալյա Կորոլեւսկայային, որը ելույթը ռուսերենով էր սկսել։ Հետո դիտողության է արժանացել պատգամավոր Ալեքսանդր Դոլժենկովը։

«Ուկրաինայում կա մեկ պետական լեզու՝ ուկրաիներեն։ Թարգմանություն եք ուզում՝ հերթագրվե՛ք։ Բայց վեճ մի՛ հրահրեք»,– ասել է Պարուբին՝ հավելելով, որ ոչ մի եվրոպական երկրում հնարավոր չէ, որ խորհրդարանում ելույթներն ընթանան այլ պետության լեզվով։