Թուրք լրագրող Սերդար Քորուջուն շարունակում է Հայաստանի մասին հոդվածներ ու լուսանկարներ հրապարակել միջազգային mylittleworldtour.com կայքում։

Հերթական հրապարակման մեջ Սերդար Քորոջուն անդրադարձել է Երեւանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցին։ «՞Ինչ է ձեզ այնտեղ սպասում։ Գնացեք, ինքներդ զգացեք, պատմության զարկերակին ականատես եղեք։ Պարզապես ձեզ զգացեք մեկը, տեսնում է, թե ինչպես են միայն հայ լինելու համար հայրենիքում կոտորել, քշել Սիրիայի անապատներն ու ոչնչացրել կանանց, երեխաներին, մեծահասակներին։  Եւ մի մոռացեք, որ հուշարձանի մեջտեղում վառվող կրակն իրականում այն օրերին հարազատներին կորցրած մարդկանց սրտերում է վառվում։ Մի քանի մեխակ դրեք։ Իմ կարծիքով առաջին այցի համար մի քանի մեխակը բավարար է․․․»։