Փետրվարի 9-ի նիստում Ազգային ժողովը վավերացրեց նախագահի ներկայացրած Փարիզյան համաձայնագիրը, որն ընդունվել է 2012-ի դեկտեմբերի 12-ին: Համաձայնագիրը վավերացվել է միաձայն՝ 93 կողմ ձայներով: «Հրաշալի է: Այսպես շարունակեք»,- բացականչել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Հիշեցնենք, որ Փարիզյան համաձայնագիրը ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված եւ 2020 թվականից մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի նվազեցման միջոցառումները կարգավորող համաձայնագիր է: Այն պատրաստվել է Փարիզում կլիմային նվիրված համաժողովի ընթացքում՝ Կիոտոյի արձանագրության փոխարեն, կոնսենսուսով ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, իսկ ստորագրվել է 2016-ի ապրիլի 22-ին:




























