ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ի նիստում վավերացրեց 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը. «կողմ» է արտահայտվել 91 պատգամավոր, «դեմ» եւ «ձեռնպահ» պատգամավորներ չեն եղել:
Հիշեցնենք, որ Կիոտոյի արձանագրությանը միացած երկրները 2012 թվականի դեկտեմբերի 8-ին ձայների մեծամասնությամբ ընդունել են դրա աշխատանքի երկրորդ փուլի մասին համաձայնագրում փոփոխությունը, որը մեկնարկել է 2013 թվականին եւ ավարտվելու է 2020 թվականին: Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2005 թվականին, ենթադրում է սահմանված ժամկետներում արտանետումները կրճատելու մասին զարգացած երկրների պարտավորություն, ինչպես նաեւ դրանց իրականացման շուկայական մեխանիզմներ:




























