Երկու ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը սփյուռքի հետ համատեղ մշակութային միջոցառումների ծրագիր պետք է կազմի: Փետրվարի 9-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հանձնարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մշակութային եւ մարզական միջոցառումները կնպաստեն հայկական արժեքները քարոզելուն եւ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում կբարձրացնեն Հայաստանի հեղինակությունը: