Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 9-ի նիստում վավերացրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (ՄՓՀԱՊ) համար միջազգային մշտադիտարկմանը վերաբերող աշխատանքների մասին՝ նախագահի ներկայացրած նախագիծը:
Համաձայնագիրը Հայաստանի կառավարության եւ ՄՓՀԱՊ-ի կազմակերպության հանձնաժողովի միջեւ ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին, Վիեննայում: Համաձայնագրի վավերացմանը «կողմ» է քվեարկել 86 պատգամավոր, «դեմ»՝ 3 խորհրդարանական:
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրն ընդունվել եւ ստորագրության համար բացվել է 1996 թվականի սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 50-րդ նստաշրջանի ընթացքում:




























