Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 09:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փետրվարի 9-ին ժամը 05:00-ի սահմաններում գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում ամբողջությամբ փլուզվել է անասնագոմի տանիքը (մոտ 70 քմ):
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:




























