ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Տավուշի մարզում: Այս մասին նա նշել է այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովւմ լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, ինքն արդեն զգալի աշխատանք է կատարել իր ընտրողների համար. «Գնացեք իմ ընտրատարածք եւ յուրաքանչյուրին հարցրեք` Դուք ձեր պատգամավորին ճանաչո՞ւմ եք, ի՞նչ է արել ձեր համար, ու ձեզ բոլորը կպատասխանեն, որովհետեւ ես հիմա ինչ էլ ասեմ, դուք չեք հավատալու»:
Դիտարկմանը, որ եթե նախկինում մեծահարուստները մշակույթի, արվեստի գործիչներին էին հովանավորում, այսօր լավաշ կամ այլ մթերք են բաժանում, Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Տավուշի մարզ որ գնաք, հարցնեք, ես 10-րդ տարին պատգամավոր եմ, տեսեք ինչքան ուսանողի վարձ եմ վճարել, դպրոցներին եմ օգնում, մանկապարտեզներին եմ օգնում, մշակույթի տներին եւ այլն»:




























