Արդարադատության նախարարությունը ներդրել է շատ կարեւոր՝ բացասական սերվիտուտի ինստիտուտը: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում կառավարության ներկայացրած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով՝ ունեցվածքի սերվիտուտի շրջանակներում նախատեսվում է, որ առաջնային ունեցվածքի սեփականատերն իրավունք ունի այն ոչ միայն ինքնուրույն օգտագործել, այլ նաեւ պահանջել ունեցվածքի տիրոջից, որ նա որոշակի գործողություններ չձեռնարկի (այսինքն՝ բացասական սերվիտուտի), որոնք կխոչընդոտեն իր կողմից սերվիտուտի իրականացմանը:




























