Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը Մոսկվայի 353 շրջանի դատարանի որոշմամբ տուգանվել է նախկինում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները չմուծելու համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Դատարանը վճռել է Բաղդասարյանին մեղավոր ճանաչել Վարչական օրենսգրքի  «Վարչական տուգանքները ժամանակին չվճարելու մասին» հոդվածը խախտելու համար եւ 10 հազար ռուբլու չափով վարչական տուգանք սահմանել նրա համար»,– հայտարարել է դատավորը։

Խոսքը 2016 թվականի հուլիսի 25–ին ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին է։ 5 հազար ռուբլի տուգանքը Բաղդասարյանը վճարել է միայն  հունվարի 5–ին։ Ինքը Բաղդասարյանը կամ նրա փաստաբանները դատաքննությանը չեն ներկայացել, սակայն հայտնի է, որ սկանդալային սթրիթռեյսերը ճանաչել է իր մեղքը։