Նոր Զելանդիայի ափերի մոտ սեւ դելֆինների զանգված անկումը կարող է պայմանավորված լինել սեյսմիկ հետախուզությամբ կամ ռազմանավերի ստորջրյա ձայնային համակարգերի գործունեությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ծովային նախագծի ղեկավար Կոնստանտին Զգուրովսկին։

Նա նշել է, թե գոյություն ունի դելֆինների վարքագիծը բացատրող տասնյակից ավելի վարկած։ «Անձամբ ես այն կարծիքի եմ, որ դա ակուստիկ համակարգերի խափանման արդյունք է։ Եթե դելֆինների առաջնորդը ճառաայթված լինի, նրան կարող են հետեւել մյուս կենդանիները», – նշել է Զգուրովսկին։

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ դելֆինների զանգվածային «ինքնասպանության» պատճառ կարող է լինել մահացու վարակը, որը կարող են առաջացնել որդերը, կամ էլ թունավորումը օվկիանոս լցվող թունավոր մետաղներով։