Միացյալ Նահանգերի Հարավային Կարոլինա նահանգում հայտնաբերել են նարնջագույն ալիգատոր, հայտնում է The Post and Courier–ը։

140 սանտիմետր երկարությամբ երկկենցաղին լուսանկարել են Հանահան քաղաքում, ընդ որում կենդանին Ամերիկայի ալիգատորների համար արտասովոր վառ նարնջագույն գույնն ունի։

Բնակիչներից մեկը հրապարակել է լուսանկարը Facebook–ում։ Որոշ օգտատերեր կարծիք են հայտնել, թե ալիգատորը հենց նոր է դուրս եկել կավաջրից։ Մյուսները կատակել են, թե կենդանին չարաշահում է արհեստական արեւայրուքը։

Ալիգատորներին ուսումնասիրող կենսաբան Քենթ Վլիեթը չի կարծում, թե կենդանում կաշին իրոք նարնջագույն է։ «Կասկած չունեմ, որ կենդնին ինչ–որ ձեւով կեղտոտվել է», – ասել է նա։