«Ալավերդու» ԲԿ-ում մահացած ծծնդականի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, բացատրություններ են վերցվել բուժաշխատողներից, տուժողի ամուսնուց։
Նախնական տվյալներով՝ պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկու անգամյա փաթաթումով, եւ անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն։ Կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը եւ ձեռնարկվել բուժական միջոցառումներ, հրավիրվել են նեղ մասնագետներ, կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում փետրվարի 12-ին 33-ամյա ծննդկան է մահացել: Մահացած ծննդկանը Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակչուհի, 33-ամյա Անժելա Ղազարյանն է:




























