BMW գերմանական ավտոարտադրողը  Չինաստանից հետ է կանչում 41 հազար 685 ավտոմեքենա, որոնց մոտ հայտնաբերվել է անվտանգության բարձիկի խնդիր։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Որակի հսկողության տեխնիկական եւ կարանտինային հսկողության պետական վարչությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Ավետոմեքենաների հետկանչը այս տարվա հոկտեմբերի 9–ին եւ տարածվում է 2012 թվականի ընթացքում արտադրված տարբեր մոդելների մեքենաներ։ Ինչպես հայտնել է ավտոարտադրողը, հետկանչի ենթական մեքենաներում անվտանգության բարձիկների գործարկման ժամանակ կարող վնասվել գազագեներատորը՝ վտանգ ներկայացելով վարորդի եւ ուղեւորների համար։ 

BMW–ն խոստանում է ստուգել բոլոր ավտոմեքենաները եւ անվճար փոխարինել խոտանված դետալները։