Ֆրանսիական PSA Peugeot Citroën կոնցեռնը քննարկում է գերմանական Opel ընկերությունը գնելու հարցը։ Այս մասին AFP–ին ասել է կոնցեռնի ներկայցուցիչը Փարիզում։
Ֆրանսիական ավտոհսկան, որը Եվրոպայում երկրորդ ավտոարտադրողն է Volkswagen–ից հետո, արդեն իսկ որոշակի համատեղ ծրագրեր է իրականացրել Opel–ի հետ։ PSA Peugeot Citroën–ը մտադիր է ձեռք բերել ամերիկյան General Motors–ի եվրոպական բիզնեսը, ինչի մասին պայմանավորվածությունը կարող է կայացվել արդեն առաջիկա շաբաթներին։
Նշվում է, որ 2016 թվականին, հակառակ նախատեսվածի, Opel–ին այդպես էլ չհաջողվեց տարին դրական ավարտել, եւ General Motors–ը եվրպոական շուկայում կրեց շուրջ 257 միլիոն դոլարի վնաս։ Ընկերությունում սա բացատրում են բրեքսիթով եւ բրիտանական ֆունտ ստերլինգի անկումով։




























