Գերմանիայում ատոմային թափոնների պահպանման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցները փորձել են վնասել երկաթուղային գծերը եւ կանգնեցնել ռադիոկատիվ աղբ տեղափոխող գնացքը:
Միջադեպը տեղի է ունեցել Վենդլանդի եւ Ներքին Սաքսոնիայի շրջանում:
Ցուցարարները նախ վառվող հեղուկ են լցրել եւ փորձել այրել ոստիկանական զրահապատ մեքենան, ապա քարեր լցնել երկաթուղու վրա, որտեղով պետք է անցներ գնացքը:
Իրավապահները մահակներ եւ արցունքաբեր գազ են օգտագործել: Ներկայումս Գերմանիայում զանգվածային ցույցեր են ընթանում ռադիոակտիվ թափոնների պահպանման դեմ, որոնց համար պատրվակ է եղել հարեւան Ֆրանսիայից գնացքի ժամանումը:




























