ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «Ղրիմը վերցրել» է իր նախորդի՝ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: «Ռուսաստանը Ղրիմը ՎԵՐՑՐԵԼ է Օբամայի վարչակազմի օրոք: Արդյոք նա շատ մեղմ էր Ռուսաստանի հետ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Շո Սփայսերը հայտարարել է, որ Թրամփը սպասում է, որ Ռուսաստանը Ղրիմը կվերադարձնի Ուկրաինային եւ ջանքեր կներդնի Ուկրաինայի հակամարտության թուլացման համար: Իր հերթին Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ Ղրիմի վերադարձի հարցը քնարկել իր արտասահմանյան գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: