Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների որոնման աշխատանքները հակազդեցություն են առաջացրել տեղի բնակչության շրջանում, որոնք պատրաստվում են բողոքի հանրահավաք անցկացնել դրա դեմ:

Ստեղծվել է այդ գործընթացի դեմ հանդես եկողների նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ.

«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ  ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջաննի բնակչության համար:
Նոյեմբերի 11-ին, ժամը 17:00 Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի կունենա խաղաղ եւ արտոնված հանրահավաք մեր տարածաշրջանում թափառող ուրանի ուրվականի վերաբերյալ:

Հարգելի բախտակից հայրենակիցներ, կոչ ենք անում Ձեզ հաղթահարել վախի եւ անտարբերության մթնոլորտը եւ մասնակցել 2010թ. նոյեմբերի  11-ին  ժամը 17:00  Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կայանալիք խաղաղ եւ արտոնված հանրահավաքին եւ ոչ ասել ուրանի ուրվականին»,-ասված է կոչ-հայտարարության մեջ: