2016 թվականին Տոկիոյի բնակիչները փողոցում 3.67 մլն իեն (32.5 մլն դոլար) են գտել եւ փոխանցել իրավապահներին: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Կիոդո Ցուսին գործակալության փոխանցմամբ՝ տարեցտարի Տոկիոյի բնակիչները փողոցում գտած ավելի շատ գումար են փոխանցում: 2016-ին նույնիսկ գերազանցել են 1990 թվականի ռեկորդը, երբ ճապոնացիները ոստիկաններին 3.5 մլրդ իեն են փոխանցել:
Գտնված գումարից 2.7 մլրդ իենն իրավապահները կարողացել են փոխանցել տերերին:
Ընդ որում, Տոկիոյի բնակիչները վերադարձնում են նաեւ գտած իրերը: Անցյալ տարի իրավապահներին 3.8 մլն գտած առարկա են փոխանցել իրավապահներին:




























