Աֆղանստանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին։ Այս մասին հայտնում է աֆղանական Khaama Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ազգային տնօրինությանը։

Սայֆուլա Ահթարը ղեկավարել է պակիստանցի թալիբներին կից գրոհայիններին եւ սպանվել Նավա շրջանում հատուկ գործողության ժամանակ։

Ահթարը Աֆղանստանում ռազմական գործողությունների համար հավաքագրել է մոտ 30 հազար գրոհայինների, այդ թվում նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներից։

Պակիստանում նա երկու անգամ ձերբակալվել եւ ազատ է արձակվել։