ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակվել գեներալ Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերը, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Washington Post–ը։
54-ամյա Մաքմասթերը կարիերային զինվորական է, «Պարտականությունների շրջանցում» գրքի հեղինակը, որը քննադատում է Վիետնամական պատերազմը։
Հայտնում են նաեւ, որ պաշտոնանկ գեներալ Քեյթ Քելլոգը կզբաղեցնի ազգային անվտանգության խորհրդի շտաբի պետի պաշտոնը։
Նշենք, որ Մայքլ Ֆլինը ստիպված է եղել հրաժարական տալ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից՝ Թրամփի քարոզարշավի ժամանակ նրա եւ Ռուսաստանի դեսպանի զրույցի շուրջ բորբոքված սկանդալի կապակցությամբ։




























