Մոսկվայի Խամովնիչեսկյան դատարանը մարտի 2-ին կքննի ներքեւի հարկի բնակարանը լցված ջրի  համար երգիծաբան Եվգենի Պետրոսյանից ու նրա կնոջից ՝ Ելենա Ստեպանենկոյից փոխհատուցում գանձելու մասին հայցը, հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Օլգա Միշելովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին»

«Դատարանը գործով որպես պատասխանող կողմ ներգրավել է նաեւ այն կնոջը, որը միջադեպի պահին ապրում էր երգիծաբանի բնակարանում ու ջրալցման մեղավորն է եղել»,- ասել է մամուլի քարտուղարը։

Նա ճշգրտել է, որ Պետրոսյանի ու Ստեպանենկոյի հարեւանուհին պահանջում է նրանցից 440 հազար ռուբլի փոխհատուցում վերանորոգման, բարոյական վնասի ու դատական ծախսերի համար։