Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է արգելել Հյուսիսային Կորեա արտահանել 500 դոլարից թանկ գորգեր։ Նախագահի հրամանագրի հրապարակված նախագծում ասվում է, որ արգելվում է Հյուսիսային Կորեա արտահանել նաեւ 100 դոլարից թանկ ճենապակյա սպասք, գրում է Meduza –ն։

ԱԳՆ-ն առաջարկել է համալրել «ճոխության առարկաների» ցանկը, որոնք արգելված է Հյուսիսային Կորեա արտահանել՝ երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ՄԱԿ ԱԽ որոշումից հետո։ ՄԱԿ-ը որոշել  է նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայում միջուկային սեպտեմբերյան փորձարկումներից հետո։

«Ճոխության առարկաների» ցանկը, որոնք արգելված են Հյուսիսային Կորեայի համար, գոյություն ունի 2006-ից սկսած։ Այդ ցանկում են 50 հազար ռուբլուց թանկ զարդեր, հինգ հազար  ռուբլուց թանկ օծանելիք և այլն։ Ցանկում ոչ միայն թանկարժեք իրեր են, այլև պաշտպանական ու տեխնիկական ապրանքներ։