Գող Վժերեն Տոմիկը ՝ «մարդ-սարդ» մականունով, 8 տարվա ազատազրկման է դատապարտվել արվեստի հինգ գլուխգործոց գողանալու համար։ 2010-ին նա հանդգնորեն կողոպտել էր Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը ու գողացել հինգ նկար՝ այդ թվում Հենրի Մաթթիսի, Պաբլո Պիկասսոյի, Ամադեո Մոդիլյանիի նկարները։ Ի դեպ, այդ նկարները այդպես էլ չեն գտել։

Վժերան Տոմիկը իր մականունի համար պարտական է նրան, որ կողոպտել է հարուստ փարիզեցիներին՝ նրանց տներ մտնելով պատուհանից։

Կողոպուտի պատվիրատուն՝ Ժան Միշել Կորվեն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, իսկ Ջոնաթան Բիրնը, որի մոտ մեկ տարի պահվել են այդ նկարները՝ 6 տարվա։ Բիրնը խոստովանել է, որ խուճապի էր մատնվել ու դեն է նետել նկարները ու եթե իմանար որտեղ են դրանք, կվերադարձներ։