Օդեսայում անհայտ անձինք առեւանգել են «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին, փոխանցում է «112 Ուկրաինան»:
Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ներկայումս Գոնչարենկոյի որոնումներին են ներգրավել բոլոր ուժերին:
Կուսակցության խմբակցության պատգամավոր Բորիսլավ Ռոզենբլատն իր հերթի ասել է, որ Գոնչարենկոյին վերջին անգամ տեսել է նախօրեին երեկոյան Ռադայի նիստի ժամանակ:




























