Ամերիկյան Ինդիանա նահանգում վաճառել են 435 մլն դոլարի չափով ջեքփոթով վիճակախաղի տոմսը: Ըստ The Washington Post-ի՝ այս մասին հայտնել է Powerball-ի ներկայացուցիչ Դենիս Ռոուզբրոն:

Lenta-ի փոխանցմամբ՝ տոմսը գնել են նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսից 60 կմ հեռավորությամբ գտնվող Լաֆայետ քաղաքում: Տոմսը գնողի անունը չի հաղորդվում: Նա 180 օր ունի գումարը ստանալու համար:

Վիճակախաղի ներկայացուցիչը նշել է, որ նա ստիպված չի լինի որեւէ մեկի հետ կիսել շահումը, քանի որ միայն մեկ տոմս է հաղթել: