Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) կողմից կազմակերպված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին:
Վեհաժողովի ընթացքում առաջին անգամ ներկայացվելու եւ քննարկվելու է UNCTAD-ի կողմից իրականացված Հայաստանի մրցակցային քաղաքականության վերաքննություն փաստաթուղթը:
Նոյեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը վեհաժողովի բարձրաստիճան պաշտնյանների ելույթների մասում հանդես է եկել ելույթով եւ ներկայացրել Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական ուղղությունները:
Նախարարն իր խոսքում նշել է, որ գլոբալացումն ընձեռելով զարգացման նոր հնարավորություններ, միաժամանակ նաեւ մրցակցային մարտահրավերներ է առաջ քաշում, իսկ փոքր տնտեսություն ունեցող երկրները, ձգտելով գլոբալ մրցունակության, պետք է վարեն զարգացմանն ուղղված մրցակցային քաղաքականություն:
Նոյեմբերի 9-ի տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) Գլխավոր Քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները եւ հնարավոր նոր ձեւաչափերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը հատկապես կարեւորել է որակական համագործակցության շրջանակներում ստեղծվող արդյունքի պահպանումը, գիտելիքի փոխանցումը եւ այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահը, տնտեսական դատարանի եւ պետական կառավարման ապարատի մի շարք ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված էին եւ մասնակցում էին միջազգային կառույցների ներկայցուցիչներ (OSCE, GTZ եւ այլն):




























