Թուրքիային դժվար թե հաջողվի Սիրիայի տարածքից որեւէ մաս ստանալ։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «բուֆերային գոտի» ստեղծելու մասին թուրքական կողմի հայտարարությունը։
Պատասխանելով այն հարցին, կարորղ է արդյոք այդ մտադրությունը վերածվել երկրորդ «կիպրյան խնդրի», փորձագետը տեսակետ է հայտնել, որ նման զարգացումը քիչ հավանական է։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ կիպրյան իրադարձությունները տեղի են ունեցել այլ հանգամանքներում։ «Աշխարհը փոխում է գոյության պարադիգման։ Ամենուրեք մրրկային գործընթացներ են»,- նշել է Կարինե Գեւորգյանը։
Քաղաքագետի խոսքով Թուրքիան կցանկանար ստանալ տարածքի մի կտոր, բայց նրան դժվար թ ե հաջողվի պահել այն։ «Բուն Թուրքիայում իրավիճակը անկայունության ակնհայտ նշաններ է ցույց տալիս ։ Եվ ամենեւին էլ հասկանալի չէ, թե ինչպես է երկիրը դուրս գալու այդ իրավիճակից։ Տարածք ստանալու խնդիր դրված է, բայց դժվար թե հաջողվի հասնել այդ նպատակին»,- ամփոփեց Կարինե Գեւորգյանը։




























