Բեռլինի իշխանությունները որոշում են ընդունել «Ֆուսիլեթ 33» մուսուլմանական միության գործունեությունը արգելելու եւ նրան պատկանող մզկիթը փակելու մասին: Միությանը կասկածում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի մեջ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Փետրվարի 28-ի առավոտյան Բեռլինում 24 օբյեկտներում՝ մասնավոր տներ, գրասենյակներ եւ բանտախցեր, խուզարկություններ են կատարվել: Գործողությանը մասնակցել են ոստիկանության 450 աշխատակիցներ:
Իրավապահ մարմինները երկար ժամանակ հետեւել են միությանը: Քննության տվյալներով՝ մզկիթը եղել է Գերմանիայում բնակվող սալաֆիների մասնավոր հանդիպման վայր, որտեղ է պարբերաբար եղել նաեւ ահաբեկիչ Անիս Ամրին, որը 2016-ի դեկտեմբերին բեռնատարով մխրճվել էր Բեռնլինի ծննդյան տոնավաճառի այցելուների բազմության մեջ:


























