Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանի հատակին ընկած հայտնաբերել 58-ամյա Ա. Ա.-ի դին: