Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման նախնական վարկածներից կարող է լինել խանութի հետնամասով անցնող ստորգետնյա գազատար խողովակից գազի արտահոսքը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քրեկան գործի նախաքննության շրջանակում համապատասխան մասնագետների մասնակցությամբ փլուզված շինության հարակից տարածքներում տեղանքի զննում է կատարվել, պարզվել է, որ ստորգետնյա գազատար խողովակ է անցնում այդ տարածքով: Նաեւ պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք, նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաեւ գյուղի միջնակարգ դպրոցը: Վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար Կոտայքի մարզային քննչական վարչության պետք գազի գրասենյակի Կոտայքի մարզի տնօրենին, որպեսզի դադարերցնեն տվյալ տարածքի գազամատակարարումը եւ լրարցուցիչ մասնագետներ տրամադրեն ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու, տեղուոմ վերացնելու նպատակով:
Նշանակվել է փորձաքննույուն, որի արդյունքներ դեռ պարզ չեն:
Կան քննության տվյալներ, ըստ որի՝ տուժողների մազերը խանձված են եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ (մոտ 32 եւ 50 տարեկան) դի:




























