ՀԴՄ չշահած կտրոնների դիմաց բոնուսների գումարներն արդեն փոխանցվել են «Հայփոստին»։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից:

Փոխանցումը «Հայփոստին» կատարվել է կառավարության որոշման ընդունումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Հիշեցնենք, որ կառավարությունը համապատասխան որոշում կայացրել է հոկտեմբերի 21-ին՝ ՊԵԿ-ին փոխանցելով անհրաժեշտ 655 մլն դրամը։

Այսօր NEWS.am-ի հարցախույզը «Հայփոստի» բաժանմունքներում հաստատեց այն լուրերը, որ բոնուսներ ՀԴՄ կտրոնների դիմաց դեռ չեն վճարվում։