երակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում ստեղծել է Կայուն էներգետիկայի զարգացման հիմնադրամ՝ ArmSEFF: Այն էներգետիկայի ոլորտում իրականացնելու է վարկավորման ծրագրեր։ 20 մլն դոլար հատկացվելու է էներգախնայողության ծրագրերին, իսկ 5 մլն դոլար՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։
Գումարները շահագրգռված կազմակերպություններին հատկացվելու են առեւտրային բանկերի միջոցով։ Այս պահին հայտնի է, որ ծրագրին մասնակցելու է «Անելիք» բանկը, թեեւ կան այլ շահագրգռվածներ եւս։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ArmSEFF ծրագրի շնորհանդեսը։ Նախապես հայտարարվել էր, որ ներկայացմանը ներկա կլինեն մի քանի նախարարներ (էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի), սակայն նրանցից ոչ մեկը չժամանեց, անգամ ներկայացուցիչներ չկային։ Ծրագիրը ներկայացնող բարձրագույն պաշտոնյան «Անելիք» բանկի վարկային վարչության պետ Հայկ Գրիգորյանն էր եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։




























