ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում իրեն կոշտ, սակայն զուսպ պահեց: Այս մասին մարտի 4-ին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նախագահը բացահայտորեն չի քննադատել եվրոպական կառույցների քաղաքականությունը, որոնք հավասարեցնում են հակամարտության կողմերին` Բաքվի ռազմական ագրեսիայի ու սպառնալիքների ֆոնին: Մանասյանը հավելել է, որ Սերժ Սարգսյանը կոշտ, սակայն զուսպ էր:
Նա նկատել է, որ շատ բան է փոխվել նաեւ հենց հակամարտության գոտում: Հայկական կողմն ամրապնդել է ճակատային դիրքերն ու մոդեռնիզացրել զինատեսակները:



























