Ղրիմի Բելոգորսկի շրջանում անտառում կորած 3 տարեկան տղայի որոնումներին ավելի քան 300 փրկարար է մասնակցել։ Արդյունքում տղային գտել են Սինեկամենկա գյուղից 3 կմ հեռավորության վրա, լեռնային ճանապարհի մոտ քնած, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մարտի 4-ի երեկոյան երեք մանկահասակ երեխաներ գնացել էին անտառում ձնծաղիկ հավաքելու։ Կես կաժ հետո երեխաները կորցրել էին երեք տարեկան տղային ու չկարողանալ ինքնուրույն գտնել նրան՝ վերադարձել էին ու հայտնել ծնողներին, որոնք էլ իրենց հերթին դիմել էին իրավապահների օգնությանը։
Երեխային հոսպիտալիզացրել են Բելոգորսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, նրա առողջական վիճակը կայուն է գնահատվում։


























