ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը  երեքշաբթի հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Աբիգդոր Լիբերմանի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի եւ Իրանի հետ կապված հարցեր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդել է Սպիտակ տունը:

«Առաջնորդները քննարկել են սիրիական ճգնաժամի եւ տարածսաշրջանային այլ հարցեր», -ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Փոխնախագահն ու նախարար Լիբերմանը համաձայնել են, որ պետք է դիմակայել Իրանի սպառնալիքին, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպություններին»,- հստակեցրել են Սպիտակ տնից:

Փենսը նաեւ պաշտպանել է Իսրայելի «ռազմական որակյալ առավելությունը»  հարեւանների նկատմամբ: Իսրայելը  տարածաշրջանում ԱՄՆ  կողմից ամենաշատ ռազմական օգնություն ստացող երկիրն է:

Ավելի վաղ Լիբերմանը հանդիպել էր նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: