Մեքսիկական Կաբո Սան Լուկաս առողջարանի ամենաթանկ ռեստորաններից մեկը որոշել է հաճախորդներին աշխարհի ամենաթանկ՝ 25 հազար դոլար արժողությամբ տակոն առաջարկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սովորական տակոն եգիպտացորենից կամ հացահատկից պատրատված լոշիկ է, որը մեքսիկացիները լցոնում են տարբեր միջուկներով: Նման տակոները մի քանի ցենտից մինչեւ 2-3 դոլար են հասնում լավագույն ռեստորաններում:
Ամենաթանկ տակոն պահպանել է միայն սովորականի եգիպտացորենային բնույթը: Իսկ ահա լցոնած միջուկի բաղադրության մեջ մտնում են իսկական ոսկե փաթիլներ, ճապոնական կոբե տավարի միս, ձկնկիթ, բրի տեսկի պանիր՝ տրյուֆելներով եւ այլն: Տակոյի հետ նաեւ հատուկ սոուս է մատուցվում՝ չիլիով եւ տեկիլիայով պատրաստված, գրում է Capital Mexico-ն:
Առայժմ տեղեկատվություն չկա, արդյոք ամենաթանկարժեք տակոյի պատվեր եղել է, թե ոչ:



























