Ընտրողներին պետք է բացատրել, որ տարածքային ցուցակով թեկնածու ընտրելիս նրանք ընտրում են նաեւ այն կուսակցությանը, որը նրանց առաջադրել է: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ից պատգամավորությւան թեկնածու Արծվիկ Մինասյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հանդես էր գալիս ռեյտինգային քվեարկության օգտին, բայց՝ ողջ հանրապետության համար միասնական ցուցակով: Տարածքային օկրուգների բաժանումը ՀՀԿ-ի հետ փոխզիջման արդյունք էր: «Իհարկե, կարող են բարդություններ առաջանալ: Եւ բոլորը պետք է հասկանան, որ թեկնածու ընտրելով, ընտրում են նաեւ նրան առաջադրած քաղաքական ուժին: Եւ մամուլը պետք է օգնի բացատրական աշխատանքներում», -ասաց Մինասյանը:


























