Մարդկանց մեծ տոկոսն է հակված վերցնելու ընտրակաշառք, քանի որ չվերցնելու դեպքում հետագայում պատժվելու են: Այս մասին այսօր` մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը:
«Երկու քաղաքական ուժ փող է բաժանում կամ խոստացել է փող բաժանել: Մարդիկ մեզ ասում են` ուզում ենք ձեզ ձայն տալ, բայց փողն արդեն վերցրել ենք: Այսօր մարդկանց մեծ տոկոսն է հակված փողը վերցնելուն, քանի որ չվերցնելու դեպքում հետագայում պատժվելու են»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Թե որ ուժերն են դրանք, Բագրատյանը չցանկացավ ասել` նշելով, որ այդ ուժերի անունները բոլորն էլ շատ լավ գիտեն:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով` շատ թեկնածուներ այս օրերին ընտրակաշառք են բաժանում ընտրողներին:


























