«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը ուղղված է Հայաստանում պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ մյուս բոլոր հարցերը ծագում են դրանից: «Առաջին հերթին Հայաստանին անհրաժեշտ է ճիշտ հարկային-բյուջետային համակարգ»,-նշել է Բոստանջյանը:
Պատգամավորի թեկնածուն հիշեցրել է, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը բաղկացած է 15 դրույթներից, որտեղ մասնավորապես խոսվում է ազատ տնտեսական մրցակցության ունենալու անհրաժեշտության մասին: «Առանց դրա երկիրը զգալի դրական ձեռքբերումներ ունենալ չի կարող: Մեզ դա պետք է՝ հավասարապես զարգացող տնտեսություն ստեղծելու համար»,-հավելել է Վարդան Բոստանջյանը:


























